Այսօր կմեկնարկի շախմատի Անդրանիկ Մարգարյանի 10-րդ հուշամրցաշարը
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանի շախմատի ակադեմիայում այսօր մեկնարկեց Անդրանիկ Մարգարյանի հիշատակին նվիրված շախմատի 10-րդ հուշամրցաշարը։ Այդ մասին հայտնում է ակադեմիայի պաշտոնական կայքէջը։
Հուշամրցաշարին մասնակցում են 10 շախմատիստ, որոնցից 3-ը գրոսմայստեր են, 5-ը՝ միջազգային վարպետ, 1-ական ՖԻԴԵ-ի վարպետ և կանանց միջազգային վարպետ։
Նախ անցկացվեց կայծակնային մրցաշար, որի արդյունքներով որոշվեցին մասնակիցների վիճակահանության համարները։ Առաջին համարը բաժին հասավ ուկրաինացի Պլատոն Գալպերինին, որը լավագույն արդյունքը ցույց տվեց կայծակնային մրցաշարում։
Այսօր կայանալիք 1-ին տուրում կհանդիպեն հետևյալ շախմատիստները․
Պլատոն Գալպերին – Աննա Սարգսյան
Դավիթ Շահինյան – Արմեն Բարսեղյան
Արթուր Դավթյան – Հովիկ Հայրապետյան
Վիկտոր Մատվիշեն (Ուկրաինա) – Ստեֆան Պողոսյան (Ռուսաստան)
Եվգենի Լևին (Ռուսաստան) – Զուրաբ Ստուրուա (Վրաստան)
Հուշամրցաշարը կանցկացվի շրջանաձև մրցակարգով և կավարտվի հունվարի 11-ին։