A
A
Ըմբշամարտի Թախթիի գավաթ․ Արսեն Հարությունյանը մտել է եզրափակիչ
Աջակցիր «Ա1+»-ինԹեհրանում մեկնարկած ազատ ոճի ըմբշամարտի Թախթիի Գավաթի խաղարկությունում այսօր ելույթ են ունեցել 57, 65, 79, 97 և 125 կգ քաշային կարգի ըմբիշները։ Այդ մասին հայտնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի մամուլի ծառակությունը:
2019 թվականի Եվրոպայի չեմպիոն Արսեն Հարթյունյանը, տանելով երեք հաղթանակ, դուրս է եկել 57 կգ քաշայինների եզրափակիչ։ Հատկանշական է, որ նախնական փուլում նա 12։0 հաշվով հաղթել է այդ քաշային կարգի Հայաստանի գործող չեմպիոն Միհրան Ջաբուրյանին։
Վաղը, հունվարի 9-ին, գորգ դուրս կգան 61, 70, 74, 86 և 92 կգ քաշային ըմբիշները, ինչպես նաև կկայանան 57, 65, 79, 97 և 125 կգ քաշային կարգի սփոփիչ և եզրափակիչ գոտեմարտերը։