Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

Ո՞ր երկրների քաղաքացիներն են զոհվել ինքնաթիռի կործանման արդյունքում․ հրապարակվել է նախնական ցանկը

Այսօր Իրանի մայրաքաղաք Թեհրանում կործանվել է ուկրաինական Boeing 737 ինքնաթիռը։

Ռուսական NTV-ն հրապարակել է նախնական ցանկը, թե որ երկրների քաղաքացիներն են եղել ինքնաթիռում։

Ինքնաթիռի անձնակազմի 9 անդամները եւ երկու ուղեւորներ՝ Ուկրաինայից

Կանադայի քաղաքացիներ՝ 73 հոգի

Իրանի 71 քաղաքացի

Շվեդիայի 8 քաղաքացի

Աֆղանստանի 6 քաղաքացի

Գերմանիայի 4 քաղաքացի

Մեծ Բրիտանիայի 3 քաղաքացի

Հիշեցնենք, որ ինքնաթիռի կործանման արյունքում անձնակազմի 9 անդամներն ու բոլոր ուղեւորները մահացել են։

Նախնական տվյալներով, NTV-ի փոխանցմամբ, ահաբեկչության վարկածը բացառվել է։ Նշվում է, որ ինքնաթիռը կործանվել է շարժիչի խափանման արդյունքում։