Բացել լրահոսը Փակել լրահոսը

Իրանում ուկրաինական ինքնաթիռ է վթարվել՝ 167 ուղեւորներով (տեսանյութ)

A A

Իրանում Թեհրանի՝ Իմամ Հոմեյնիի անվան օդանավակայանից ոչ հեռու, ուկրաինական ինքնաթիռ է վթարվել՝ 167 ուղեւորներով, հայտնում է Tasnim գործակալությունը։

Նշվում է, որ մարդատար օդանավը վթարվել է տեխնիկական խնդիրների հետեւանքով։ Միջադեպը տեղի է ունեցել ինքնաթիռի՝ օդ բարձրանալուց անմիջապես հետո։

Reuters-ի տեղեկություններով՝ խոսքը Boeing 737-ի մասին է։ Նշվում է, որ ինքնաթիռի 167 ուղեւորներն ու անձնակազմի 9 անդամները մահացել են։