Բացել լրահոսը Փակել լրահոսը
379D2240-1F3C-4673-A365-D7BB482561DD_cx0_cy15_cw0_w1200_r1_s
A A
Սպորտ

Հայաստանի ֆուտբոլի հավաքականը մարտի 30-ին կհանդիպի Ղազախստանի հետ

Ֆուտբոլի Հայաստանի և Ղազախստանի ֆեդերացիաների միջև ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ երկու երկրների ազգային հավաքականները կանցկացնեն ընկերական հանդիպում: Այդ մասին հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։

Խաղը կկայանան 2020թ մարտի 30-ին, Ալմաթի քաղաքում: Մինչ այս թիմերը հանդիպել են 7 անգամ: Ղազախներին միայն մեկ անգամ է հաջողվել հաղթել Հայաստանին։ Երկու հանդիպում ավարտվել է ոչ-ոքի, իսկ Հայաստանի ֆուտբոլիստները տարել են 4 հաղթանակ: