Բացել լրահոսը Փակել լրահոսը
a1+andreasyan 24.12.
A A
Սպորտ

Մեր ֆուտբոլում դեռ շարունակվում է բյուրոկրատիան. Արկադի Անդրեասյան

Անվանի ֆուտբոլիստ Արկադի Անդրեասյանին ՀՖՖ արտահերթ ժողովին հանեցին գործադիր կոմիտեի անդամի թեկնածուների ցուցակից։

«Ա1+»-ի հետ զրույցում Արկադի Անդրեասյանը պարզաբանեց, թե է նման բան տեղի ունեցել։

«Երբ ՀՖՖ նոր նախագահ ընտրվեց Արմեն Մելիքբեկյանը, իսկ նրա թեկնածությունն առաջադրել էր «Ուրարտու» ակումբը, ես ինքնաբերաբար դուրս մնացի գործկոմի կազմում ընդգրկվելու հնարավորությունից, քանի որ ես նույնպես ներկայացնում էի այդ ակումբը: Ասացին, որ կանոնակարգն է այդպես պահանջում: Սակայն, ես տրամաբանություն չեմ տեսնում: Արմեն Մելիքբեկյանը թեև մեխանիկորեն դառնում է գործկոմի անդամ, սակայն նա չի կարող ներկայացնել «Ուրարտուի» շահերը, քանի որ ոչ մի կապ չունի ակումբի հետ: Դա նշանակում է, որ ՀՖՖ կանոնակարգն թերի է», - ասաց փորձառու վետերանը:

ՀՖՖ ժողովի վերջում Արկադի Անդրեասյանը նաև որոշակի դժգոհություն հայտնեց, սակայն լրագրողների համար պարզ չդարձավ բողոքի էությունը, քանի որ ժողովին հետևում էին առանձին սենյակում, հեռուստացույցով, իսկ այդ պահին խոսափող չտրամադրվեց նախկին ֆուտբոլիստին: Այդ դրվագն այսպես մեկնաբանեց «Ուրարտուի» ներկայացուցիչը:

«Երբ ավարտվեց գործկոմի անդամների ընտրությունը, ասացին, որ պետք է լրացուցիչ ընտրություն անցկացվի վերջին՝ 14-րդ տեղի համար, որին հավակնում էին Ալբերտ Սարգսյանն ու Սամվել Ղասաբօղլյանը: Ես առաջարկեցի երկուսին էլ ընդգրկել գործկոմի կազմում, քանի որ նրանք նախկին ֆուտբոլիստներ են: Բացի այդ, մեկ կամ երկու անդամի ավելացումը չի կարող խոչընդոտել գործկոմի աշխատանքներին: Սակայն ինձ ասացին, որ կանոնակարգով գործկոմը պետք է ունենա ուղիղ 16 անդամ: Սա ցույց է տալիս, որ մեր ֆուտբոլում դեռ շարունակվում է բյուրոկրատիան», - եզրակացրեց Արկադի Անդրեասյանը: