Բացել լրահոսը Փակել լրահոսը
sport olimpiada
A A
Սպորտ

Օլիմպիական չեմպիոնը 7 տարի անց կվերադարձնի ոսկե մեդալը

Միջազգային օլիմպիական կոմիտեն ուկրաինացի ծանրորդ Ալեքսեյ Տորոխտիին պաշտոնապես զրկել է 2012թ օլիմպիական չեմպիոնի կոչումից։

Ինչպես տեղեկացնում են Ուկրաինայի լրատվամիջոցները, ծանրամարտի միջազգային ֆեդերացիան ՄՕԿ-ի խորհրդով անցած տարվա դեկտեմբերին մարզիկին զրկել էր մրցումներին մասնակցելու հնարավորությունից, քանի որ 2012 թվականին նրա արյան մեջ հայտնաբերել էին արգելված դեղամիջոցներ։ 

105 կգ քաշային ծանրորդը ոսկե մեդալը, ՄՕԿ-ի պատվոգիրն ու կրծքանշանը վերադարձնելու կոմիտեին։ Այդ կարգում 2012թ օլիմպիական չեմպիոն է հռչակվել իրանցի Նավաբ Նասիրշելալը։ 

Ալեքսեյ Տորոխտիին դարձավ Ուկրաինայի թվով 11-րդ մարզիկը, որը խթանիչ օգտագործելու համար զրկվեց օլիմպիական մեդալից։