Բացել լրահոսը Փակել լրահոսը
sport hff zoxov 20.12.
A A
Սպորտ

Հայտնի է ՀՖՖ Արտահերթ ժողովի ընթացակարգը

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի իրավաբանական ծառայությունը ներկայացրել է ՀՖՖ Արտահերթ ժողովի և ընտրությունների անցկացման կարգը։

Ինչպես տեղեկացնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը, ժողովը կանցկացվի երկու փուլով։ Առաջին մասում չեն մասնակցի ՀՖՖ այն անդամները, որոնց անդամությունը կասեցվել է ՀՖՖ Գործադիր կոմիտեի դեկտեմբերի 6-ի և դեկտեմբերի 12-ի նիստերի ընթացքում։ Օրակարգի 6-րդ հարցի ժամանակ կքննարկի հենց այդ անդամների կասեցման հարցը։ Նախագահի ընտրությանը կմասնացեն այն անդամները, որոնց անդամությունը ժողովը չի կասեցնի։

Երկրորդ փուլում կանցկացվի ՀՖՖ նախագահի քվեարկությունը։ Երեք թեկնածուները 10-ական րոպե ելույթի իրավունք կստանան։ Ընտրությունը կանցկացվի կամ փակ, կամ  բաց եղանակով (դա կորոշվի օրակարգի 5-րդ հարցի ժամանակ)։

Հիշեցնենք, որ ՀՖՖ նախագահի թեկնածուներն են անվանի ֆուտբոլիստ Խորեն Հովհաննիսյանը, «Վանաձորի ֆուտբոլի Ակադեմիա» ֆուտբոլային ակումբի սեփականատեր Թովմաս Գրիգորյանը և ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արմեն Մելիքբեկյանը։