Բացել լրահոսը Փակել լրահոսը
MHM0134050
A A
Հասարակություն

Wizz Air ավիաընկերությունը չվերթներ կիրականացնի Երևանից դեպի Վիեննա և Վիլնյուս (տեսանյութ)

Wizz Air բյուջետային ավիաընկերությունը հաջորդ տարվանից սկսելու է չվերթներ իրականացնել Հայաստանում,-այս մասին այսօր հրավիրված ասուլիսում հայտարաեց «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերության տնօրեն Մարսելո Վենդեն:

Վերջինս վստահություն հայտնեց, որ սա շատ լավ է Հայաստանի շուկայի համար: Ընդգծեց նաև, որ Wizz Air-ը հեռանկար ունի ընդլայնելու չվերթների ուղղությունը։ Wizz Air ավիաընկերության կորպորատիվ համագործակցության ղեկավար Անդրեաս Ռադոնն էլ նշեց, որ WizzAir-ը մյուս տարի թռիչքներն իրականցնելու է Վիեննա ե Վիլնյուս ուղղություններով, իրականացվելու է Airbus A320 և A321 օդանավերով, որոնք ոլորտում ամենաժամանակակիցն են:

Ավիատոմսերը վաճառվելու են օնլայն և լինելու են հնարավորինս մատչելի, վստահեցրեց Անդրեաս Ռադոնը։ Նշված ուղղություններով չվերթներն իրականացվելու են շաբաթը երկու անգամ։

«Գները սկսվելու 24.99 եվրոյից՝ մեկ ուղղության համար։ Ամրագրումներ արդեն իսկ կարող են կատարվել», տեղեկացրեց նա։ Ընկերության ապագան հեռանկարային է, վստահեցնում է Ռադոնը՝ ընդգծելով, որ մի քանի տարի հետո ունենալու են 300 օդանավ, և նախատեսվում է պատմության մեջ Airbus օդանավի ամենաշատ գնումն իրականացնել: