Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Քաղաքականություն

Եթե Քոչարյանի նկատմամբ հարուցված գործը ջուր է, ապա Սերժ Սարգյանի նկատմամբ հարուցվածը օդ է․Արմեն Աշոտյան (տեսանյութ)

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն այսօր հրավիրված ասուլիսում, անդրադառնալով Սերժ Սարգյանի նկատմամբ հարուցված քրեական գործին, նշեց, որ այս գործը շաղկապում են արտաքին քաղաքական և ներքին քաղաքական զարգացումների հետ․

«Ավելի մանրամասն ուսումնասիրոելով ներկայացված մեղադրանքի իրավական հղումները՝ գալիս ենք հետևյալ եզրակացության՝ եթե Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ հարուցվածված գործը ջուր է, ապա Սերժ Սարգյանի նկատմամբ հարուցված գործը օդ է»։

Արմեն Աշոտյանը նշեց, որ Սերժ Սարգսյանի նկատմամբ հարուցված քրեական գործը ոչ մի կերպ բացասապես չի կարող ազդել Հանրապետական կուսակցության ներքին և արտաքին քաղաքական գործունեության վրա․

«Սարգսյանի նկատմամբ հարուցված մեղադրանքը և գործը արագացնում է հականիկոլական կոնսոլիդացիայի գործընթացները»։

Աշոտյանի խոսքերով՝ այսօրվա իշխանություններն առաջնորդվում են օրվա «տեղեկատվական ռուբի» գերակայությամբ։

Աշոտյանի խոսքերով՝ Սերժ Սարգսյանի նկատմամբ հարուցված գործը նպատակ ուներ նաև կանխելու նրա արտաքին քաղաքական գործունեությունը։

«Մենք պլանավորում էինք Սերժ Սարգսյանի արտասահմանյան այցեր մի շարք մայրաքաղաքներ հստակ ազգային, պետական, քաղաքական օրակարգով, կարծում եմ ՝ իշխանությունները դրանից լավ տեղյակ էին և հաշվի առնելով, թե ինչպիսի ջղակծկումների մեջ ընկավ իշխանական քաղաքական ու քարոզչական համակարգը մեր զագրեբյան այցից և նախագահի ելույթից, և հարուցված քրեական գործի համատեքստում մենք տեսնում ենք  նաև փորձ կանխելու նախագահի արտաքին քաղաքական գործունեությունը նույնպես»։

Աշոտյանն ասում է՝ շարունակելու են նախապատրասել Սերժ Սարգսյանի այցերը հաջորդ տարի տարբեր մայրաքաղաքներ․

«Տեսնեմ՝ քանի գլխանի է ՀՔԾ-ն, եթե թույլ չտա Սերժ Սարգյանին նշված ժամանակահատվածով բացակայել երկրից և բացակայել»։

Ինչ վերաբերում է Սարգսյանին առաջադրված բուն մեղադրանքին, Աշոտյանն ասաց՝ ներկայացված մեղադրանքը ծիծաղելի է և դրա ամենավառ ապացույցը, ըստ նրա, «իմքայլական որոշ պատգամավորների մանթրաշն է»։

«Եթե Նիկոլ Փաշինյանը պահպանել է բանականության վերջին նշույլները, աա ինքը պետք է անպայման նախաձեռնի արտահերթ խորհրդարանական ընտրություններ հաջրոդ տարի»,- հայտարարեց ՀՀԿ փոխնախագահ Արեմն Աշոտյանը։

Նա պնդում է՝ ՀՀ թիվ մեկ քաղաքական մարմինը՝ Ազգային ժողովը, ի սկզբանե «մեռելածին էր՝ որպես քաղաքական մտքի դարբնոց, որպես հասարակական-քաղաքական մտքի թիվ մեկ ամբիոն՝ այն չի իրականացնում իր ֆունկցիաները»։

«Այն գործողությունները, որ իրականացրել է Նիկոլ Փաշինյանը Հայաստանի քաղաքական դաշտի հանդեպ հանդեպ, ինքն էլ պետք է սկսի այդ փլատակները մաքրել»։