Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Ծառուկյանն Էդ ի՞նչ ասեց, որ բոլորդ ըսենց վատացաք. Արման Աբովյան (տեսանյութ)

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանին բարկացրել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոս Ավետիսյանի ելույթը, որն ուղղված էր «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի՝ այսօր խորհրդարանում լրագրողներին տված հարցազրույցին, որում նա պատմում էր, որ հեղափոխությունից հետո իր օտարերկրյա գործընկերները ցանկացել են Հայաստանում ներդրում կատարել, բայց խոչընդոտների առաջ են կանգնել։ 

«Էդ ի՞նչ ասեց Ծառուկյանը, որ բոլորը միանգամից սենց վատացան։ Ծառուկյանը միայն մի բան է ասել, որ եթե ուզում եք ներդրում գա, ուրեմն ներդրողի համար պայման ստեղծեք, ուրիշ ոչ մի բան։ Ներդրողը եկել է, պայման չի եղել, գնացել է ու գնալու է ու չի գալու»,- ԱԺ ամբիոնից ելույթ ունենալով բարկացած հայտարարեց Արման Աբովյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։