Բացել լրահոսը Փակել լրահոսը
996619 (1)
A A
Քաղաքականություն

ԱԺ նախկին պատգամավոր Լևոն Սարգսյանը միայն ՀՀ քաղաքացիություն ունի

Կազմակերպված խմբի կազմում առանձնապես խոշոր չափերով գույք հափշտակելու նպատակով ավազակային հարձակում կատարելու և հանցավոր համագործակցությանը մասնակցելու մեջ մեղադրվող Ազգային ժողովի նախկին պատգամավոր Լևոն Սարգսյանը միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ունի: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ԱԱԾ մամուլի կենտրոնից:

Ավելի վաղ ՀՀ գլխավոր դատախազությունը հայտնել էր, որ ՌԴ դատարանը բավարարել է հանձնելու հարցը քննարկելու շրջանակներում Լևոն Սարգսյանին 40 օրով կալանավորելու ՌԴ դատախազության միջնորդությունը:

ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության, Ռուսաստանում Հայաստանի ոստիկանության ներկայացուցչության և ՌԴ ՆԳՆ համապատասխան ստորաբաժանումների համատեղ իրականացված լայնածավալ օպերատիվ-որոնողական աշխատանքի արդյունքում նոյեմբերի 21-ին ՌԴ Մոսկվայի մարզի Զելենոգրադ քաղաքում հայտնաբերվել և ձերբակալվել է ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 3-րդ մասի 1-2-րդ կետերի և 223-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով 2018 թվականի հոկտեմբերի 1-ից հետախուզվող Երևանի բնակիչ, 1968 թվականին ծնված Լևոն Հրաչյայի Սարգսյանը: