Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Դադարեցրեք մանիպուլյատիվ գործելաոճը․ Թեհմինա Վարդանյանը՝ Հայկ Մարությանին (տեսանյութ)

Այսօր Երևանի ավագանու նիստի ընթացքում «Լույս» դաշինքի անդամ Թեհմինա Վարդանյանը խնդրեց քաղաքապետ Հայկ Մարությանին «դադարեցնել մանիպուլյացիայի մշակույթը և չսադրել ավագանու անդամներին»։

«Ուզում եմ ձեզ հորդորել, որ դադարեցնեք մանիպուլյատիվ գործելաոճը։ Երբ ես անհայտ ծագման անձին, ով առաջին անգամ է նիստերի դահլիճում ու որևէ մեկս նրա անունը չգիտենք, խոսքը գնում է Աղբահանության հիմնարկը ղեկավարող դեռևս ժ/պ անձի մասին, ես նրան ասացի ժ/պ, ինչը նշանակում է ժամանակավոր պաշտոնակատար, Դուք մանիպուլյատիվ ոճով սկսեցիք ինձ մեղադրել, որ ես մարդուն վիրավորում եմ», - ասաց Թեհմինա Վարդանյանը։ Ավելացրեց՝ ասում է, որ  հանրությունն էլ տեղեկանա, որ քաղաքապետն իրենց ասածները փորձում է մանիպուլյացիայի ենթարկել  և այլ կոնտեքստով ներկայացնել։

 «Պարոն քաղաքապետ, խնդրում եմ, դադարեցրեք այս մանիպուլյացիայի մշակույթը, մի սադրեք մեզ ու ժողովրդի աչքին լավ երևալու համար մի ասեք ՝ «օյ, ընդդիմությունը մեկին ասեց ժ/պ ու փորձում է վիրավորել»։ Հերիք ա էլի, հերիք ա», - ասաց ավագանու անդամը։

Հայկ Մարությանը պատասխանեց, որ հանրությունը լավ հասկանում է՝ ով ինչ է անում և տալիս է իր գնահատականները

«Հանգիստ եղեք, կարող եք վստահ լինել՝ մեր քաղաքացիները շատ լավ ըմբռնում են՝ ով ինչ է անում այստեղ»,- ասաց նա։