A
A
«Սորոսի» գրասենյակի գործունեությունը գնահատելը իմ իրավասության շրջանակում չէ․ Սասուն Խաչատրյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՀատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի «Պրեսսինգ» հաղորդաշարին տված հարցազրույցում հանցագործության մասին հաղորդում չի տեսել։ Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց նա։
Նշենք, որ 168 TV-ի «Պրեսսինգ» հաղորդաշարի ընթացքում ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը լրագրողի հարցին, թե Հայաստանում «Սորոսի» գրասենյակի դեմ լայնամասշտաբ պայքար է ընթանում, արդյո՞ք «Սորոսի» գրասենյակի գործունեությունը Հայաստանի Հանրապետության համար վտանգներ պարունակում է, պատասխանել էր․
-Եթե կարճ պատասխանենք՝ այո:
Սասուն Խաչատրյանը նշեց, թե «Սորոսի» գրասենյակի գործունեությունը գնահատելը իր իրավասության շրջանակում չէ։