Բացել լրահոսը Փակել լրահոսը
77106438_726778034480544_698503442020171776_n
A A
Հասարակություն

Ադրբեջանից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանների հարցը կլուծվի (տեսանյութ)

Մոտ 30 տարի առաջ Բաքվից բռնի տեղահանվախ եւ Հայաստան եկած փախստականներն այսօր Կառավարության շենքի մոտ էին։

Հայաստան գալուց ի վեր՝ նրանք ապրում են հանրակացարաններում։ Ասում են՝ պարբերաբար խոստումներ են լսել տարբեր տարբեր կառավարություններից, որ իրենց հատկացվելու են բնակարաններ, սակայն խոստումներն անկատար են մնացել։

Այսօր Կառավարության նիստի օրակարգում 1988-1992 թվականներին Ադրբեջանից բռնի տեղահանված և բնակարանի առաջնահերթ կարիք ունեցող անձանց մշտական օթևանով ապահովելու նպատակով բնակարանների գնման վկայագրերի տրամադրման կարգի հաստատման վերաբերյալ նախագիծն էր:

Նախագծով սահմանվում են 2019 թվականի բյուջեով նախատեսված պահուստային ֆոնդից բնակարանների գնման վկայագրերի տրամադրման պայմանները։

2004 թվականին Կառավարությունը հաստատել է բռնագաղթած անձանց առաջնահերթ բնակարան տրամադրելու ծրագիր, սակայն 2009 թվականից հետո ծրագրի իրականացման համար ՀՀ պետական բյուջեում ծրագրեր չեն նախատեսվել։

Ըստ 2013թ. տվյալների՝ ծրագրի շրջանակում հաշվառվել է 895 ընտանիք, որից 641-ը Երևանում և 254-ը մարզերում համարվել են առաջնահերթ կարիքավորներ:

Նախագիծն իրականացվելու է փուլ առ փուլ։ Այս փուլում լուծվելու է 112 ընտանիքի բնակարանային խնդիր՝ շուրջ 1․5 միլիարդ դրամի  չափով։

Այսօրվա նիստում նախագիծն ընդունվեց, չնայած այն բանին, որ կառավարության դիմաց հավաքված քաղաքացիները մտավախություն ունեին, որ իրենց բնակարանների հարցը այս անգամ ևս չի լուծվի։

Նրանք տեղեկացրին, որ այս պահին բնակվում են հանրակացարաններում, բավականին ծանր պայմաններում, հանրակացարաններն արդեն վաճառված են, և իրենք ամեն պահի կարող են անօթևան դառնալու վտանգի առաջ կանգնել։