Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Ռուսաստանի ԱԳՆ-ն ասել է այն, ինչ բոլորս գիտեինք․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

Ազգային Ժողովի հարց ու պատասխանի ժամանակ Վիկտոր Ենգիբարյանը հարց ուղղելով Նիկոլ փաշինյանի հարցրեց․

Ռուսաստանի Դաշնության ԱԳՆ նախարար Սերգեյ Լավրովը  Արցախը բանակցային սեղան վերադարձնելու հետ նշել էր, որ բանակցությունների նախնական փուլում Լեռնային Ղարաբաղը մասնակից էր, բայց ինչ որ փուլում, ՀՀ նախագահներից մեկը որոշում ընդունեց, որ պետք է Ղարաբաղի շահերը ներկայացնի Երևանը։ Ես այստեղ տեսնում եմ ուղերձների լրջագույն փոփոխություններ, որքանով է այս փոփոխությունը տեղ գտել համանախագահող մյուս պետությունների մոտ։

Նիկոլ Փաշինյանը պատասխանելով հարցին ասաց, որ իրականում չի խոսել փոփոխվող ուղերձների մասին, որովհետև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների հետ և Ղարաբաղի հարցի վերաբերյալ գործընթացները զարգացող գործընթաց են։ Նրա խոսքով, երբ Հայաստանում տեղի ունեցան քաղաքական փոփոխություններ, ինչ որ տեղ բնական մտավախություններ առաջացան, թե ինչքանով նոր կառավարության դիրքորոշումները կլինեն կառուցողական։

«Կարծում եմ, ըստ էության Ռուսասանի ԱԳՆ-ն ասել է այն, ինչ բոլորս գիտեինք։ Ամեն ինչ մեր աչքի առաջ է տեղի ունեցել  և մեզ համար և համանախագահող երկրների համար հարցական չկա ։ Շեշտադրումն այն է, որ այո, Ղարաբաղի հարցը ինչպես կարող է լուծվել առանց Ղարաբաղի, ուրախալի է, որ ԱԳ նախարարը արձանագրեց, բայց դա բխում է տրամաբանությունից»։

Նիկոլ փաշինյանը նաև նշեց, որ մեկ ու կես տարվա ընթացքում, գործընթացների մեջ փոփոխությունն այն է , որ առանց գործընթացների ճշգրտման և կարգավորման արդյունավետ բանակցային գործընթաց տանելը հնարավոր չէ։

«Կարծում եմ, այս առումով ընդհանուր գործընթացներ են ձևավորվել  և մեր պատկերացումները ավելի լավ ընկալում են ստացել, որովհետև արձանագրվել է որ մեր դիրքորոշումները կառուցողական են։ Արձանագրվել է նաև, որ ի հեճուկս գործընթացի, ոչ միայն փակուղի չի մտել, այլև փորձ է արվում հակամարտող բոլոր կողմերի համար բանակցային միջավայր և մթնոլորտ ստեղծելու համար»։