Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Նիկոլ Փաշինյանը՝ հայ-ռուսական հարաբերությունների մասին (տեսանյութ)

Նախնական պայմանավորվածության համաձայն 2020թ․ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով մեկնելու է Ռուսաստան, իսկ ՌԴ նախագահը կամ 2020թ․ 2-րդ կեսին կամ 2021թ․1-ին կիսամյակում պաշտոնական այցով կլինի Հայաստանում։ Այս մասին Ազգային ժողովում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտնեց Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով հայ-ռուսական հարաբերություններին։

«Ինչպես Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցի կարգավորման պարագայում, այնպես էլ հայ-ռուսական հարաբերությունների համատեքստում 2018թ․ ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխությունից հետո բազմաթիվ հարցեր են ծագել, այդ թվում՝ Ռուսաստանում։ Բայց եկեք ընդունեք, որ այդ բոլոր հարցերը ծագել են բոլոր ոլորտներում, որովհետև այն ինչ տեղի է ունեցել, ոչ մեկի կողմից կանխատեսված չի եղել։ Եվ հետևաբար, բնական է, որ նման հարցեր են ծագում»,- ասաց վարչապետը։

Փաշինյանը նշեց, որ ժամանակի ընթացքում հարցերին տրվել են պատասխաններ։ «Դեռ անցյալ տարի ամռանն ասացի, որ հայ-ռուսական հարաբերություններում պրոցես է ընթանում, որ մեր հարաբերություններում նոր մակարդակ կարձանագրվի։ Կարո՞ղ եմ ես ասել, որ հիմա դա արձանագրվել է, ես հիմա կարող եմ վստահ ասել, որ դա տեղի է ունենում, որովհետև կար ժամանակ, երբ ասում էի, որ տեղի է ունենում, զգում էի, որ շատերը դրան կասկածանքով են նայում, բայց հիմա, փառք Աստծո հրապարակային հայտարարությունները գալիս են այդ բացը լրացնելու»,- եզրափակեց վարչապետը։

Մանրամասները՝ տեսանյութում։