Բացել լրահոսը Փակել լրահոսը
1573628345,1056
A A
Պաշտոնական

Միջադեպ է տեղի ունեցել Կոտայք ՋՕԸ-ի գլխավոր էներգետիկի և պոմպակայանի նախկին ղեկավարի միջև․ ոստիկանության պարզաբանումը

Նոյեմբերի 12-ին լրատվական կայքերից մեկը «Մարզպետի թեկնածուի պատճառով դանակահարություն Կոտայքի ՋՕԸ-ում» վերտառությամբ հոդված է հրապարակել։

Հոդվածում նշվում է, որ դանակահարությունը թաքցնելու համար այն ոստիկանությունում գրանցել են որպես քաշքշուկ։ Պարզաբանենք, որ նոյեմբերի 12-ին կենցաղային հարցերի շուրջ միջադեպ է տեղի ունեցել Կոտայք ՋՕԸ-ի գլխավոր էներգետիկի և պոմպակայանի նախկին ղեկավարի միջև։

Դեպքի վերաբերյալ ոստիկանության Նաիրիի բաժնում հաղորդում է ստացվել և օրենքով սահմանված կարգով նյութեր են նախապատրաստվում։ Հոդվածում հիշատակված դանակահարության վերաբերյալ ոստիկանություն տեղեկություն չի փոխանցվել ո'չ որևէ բուժհաստատությունից, ո'չ հաղորդում տված անձից, ինչպես և դանակահարության վերաբերյալ փաստական տվյալներ ձեռք չեն բերվել նյութերի նախապատրաստման շրջանակներում ձեռնարկված միջոցառումներով։

ՀՀ ոստիկանություն