Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Ժողովուրդը մեզնից այլ բան է սպասում, դադարեցրեք այս ամենը․ Սերգեյ Բագրատյանը՝ խորհրդարանին (տեսանյութ)

Այսօր մեկնարկած ԱԺ քառօրյա նիստում պատգամավորները բազմիցս վիճաբանեցին միմյանց հետ։ Հայտարարությունների ժամին «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը կոչ արեց պատգամավորներին հանդուրժողականություն ցուցաբերել, քննարկումները կառուցողական դաշտում անցկացնել և հարգել իրար։

«Որևե մեկը՝ կլինեմ ես, թե պարոն Հայրապետյանը, եթե ինչ-որ սխալ բան կասենք, խնդրում եմ՝ պատասխանել ինձ, ոչ թե դա վերագրել ամբողջ կուսակցությանը։ Բոլորս էլ կարող ենք սխալվել, մենք պետք է հանդուրժողական լինենք։ Մեր ոճը պետք է քաղաքական լինի, բայց մեր ոճը դարձել է անձնական։ Ի վերջո ժողովուրդը մեզնից այլ բան է սպասում, դադարեցրեք այս ամեն ինչը»,- դիմելով խորհրդարանին՝ ԱԺ ամբիոնից հայտարարեց Սերգեյ Բագրատյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։