Բացել լրահոսը Փակել լրահոսը
75464204_727299154440826_1451977199799238656_n
A A
Քաղաքականություն

«Սատանիզմի հիմքով համերգներ չեղարկել այլևս չի լինելու Հայաստանում․ մշակույթի ոլորտում ցենզուրա չի լինելու»

«Իմ նախարարության օրոք մշակույթի ոլորտում ցենզուրա չի լինելու։ Սա բոլորը թող ընկալեն»։ Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը՝ անդրադառնալով ծանրամարտիկ Մելինե Դալուզյանի մասին վավերագրական ֆիլմ նկարելուն։

Նշենք, որ ֆիլմը նկարելու համար գումարը հատկացրել է պետությունը։ Արայիկ Հարությունյանը տեղեկացրեց, որ գումարը տրվել է իրենց իշխանության ժամանակ։

«Եթե գեղագիտական խորհուրդները որոշում են կայացնում, և այդ խորհուրդներում ընդգրկված են անվանի մասնագետներ, և իրենք ասում են, որ տվյալ գործը արժանի է, որպեսզի պետությունը դրան ուշադրություն դարձնի, թեկուզ 10-ը տոկոսով, այդ գեղագիտական խորհուրդների որոշումները ի կատար են ածվելու։ Թող բոլորը սա իմանան։ Սատանիզմի հիմքով համերգներ չեղարկել այլևս չի լինելու Հայաստանում․ արվեստը լինելու է ազատ, որովհետև անկախ պետության կարևորագույն գրավականը ազատ արվեստն է։ Որոշ մարդիկ, որոնք փորձում են քաղաքական դիվիդենտ շահել, իրենց տուրք մի տվեք, որովհետև նրանք հետադիմության առաջամարտիկներ են»,- ասաց նա։