Բացել լրահոսը Փակել լրահոսը
serbni
A A
Քաղաքականություն

Սերբիան չեղարկել է վիզային ռեժիմը Հայաստանի հետ

Սերբիայի կառավարությունը չեղարկել է վիզային ռեժիմը Հայաստանի քաղաքացիների համար: ՀՀ քաղաքացիներին թույլատրվում է մուտք գործել, մնալ և տարանցել Սերբիայի տարածքով՝ սահմանի հատման պահից 90 օրվա ընթացքում:
 
Այս մասին տեղեկանում ենք  Սերբիայի Հանրապետության պաշտոնական տեղեկագրից:
 
Սերբիայի Հանրապետությունը նախատեսում է նաև դիվանագիտական ներկայացուցչություն բացել Երևանում: