Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Քաղաքական հետապնդման խնդիր չկա. ԱԱԾ պետի պաշտոնակատարը՝ Հրայր Թովմասյանի մասին (տեսանյութ)

Ազգային ժողովում 2020թ. պետական բյուջեի քնարկմանը մասնակցում է նաև ԱԱԾ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Էդուարդ Մարտիրոսյանը։ Լրագրողների հետ զրույցում պարոն Մարտիրոսյանն, անդրադառնալով ՍԴ նախագահ Հրայթ Թովմասյանի ընտանիքի շուրջ տեղի ունեցածին, հարկ համարեց շեշտել, որ քաղաքական հետապնդման խնդիր լինել չի կարող, «ենթատեքստ փնտրել պետք չէ»,- ասաց նա։

«Ուղղակի նյութերի նախապատրաստման ամբողջականությունը ապահովվելու համար խնդիր էր առաջացել լսել Հրայր Թովմասյանի մոտ հարազատներին», - հավելեց պարոն Մարտիրոսյանը։

ԱԱԾ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը հայտնեց նաև, որ զանգել են Հրայր Թովմասյանին, որպեսզի հրավիրեն ԱԱԾ, սակայն Հրայր Թովմասյանը չի պատասխանել զանգերին, իսկ այնուհետև երկրից մեկնել է։