Բացել լրահոսը Փակել լրահոսը
135366
A A
Տնտեսություն

Տարվա վերջում պահուստները կլինեն ավելի շատ, քան նախորդ տարիներին. Արթուր Ջավադյան (տեսանյութ)

Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ ներկայացմամբ վերջին շրջանում ԿԲ-ում դոլարի պահուստներին։

«Մենք վարում ենք լողացող կուրսի քաղաքականություն, և քանի որ կար արտարժույթի բավականին լուրջ ավելցուկ, հնարավորություն ունեցանք բավականին արտարժույթ գնել, դեռ չենք հասել 500 միլիոնի, բայց մոտավորապես, դրանից մի քիչ պակաս այս տարի գնել ենք, ինչն աննախադեպ է: Ես նաև ասել եմ, որ երբ կտրուկ դրամի արժևորում էր լինում, մենք նույնիսկ այդ ժամանակ այդքան արտարժույթ չենք գնել»,-ասաց պարոն Ջավադյանը և հավելեց, որ դրա օգուտն այն է, որ դրանով ավելացվում է Հայաստանի արտաքին պահուստները և համեմատած նախորդ տարվա ինն ամիսների՝ այս տարի մոտավորապես 250 միլիոնից ավելի պահուստ կա:

«Կարելի է կանխատեսել, որ տարվա վերջում պահուստները կլինեն ավելի շատ, քան նախորդ տարիներին»,- ընդգծեց նա:

Ըստ Արթուր Ջավադյանի՝ այլ փոփոխություններ էլ են արել պարտադիր պահուստավորման մասով, որի արդյունքում 300 միլիարդ դրամ են ներարկել Հայաստանի տնտեսություն՝ բանկերի միջոցով:

«Այս առումով պահուստների առակայությունն ու մեծ չափը բերում են մեր երկրի պոտենցիալի խնդրի լուծմանը, ինչը նշանակում է, որ մեր երկիրն ավելի մեծ պոտենցիալ ունի: Այստեղ ցուցիչներ կան, թե քանի ամսվա իմպորտներ է այն ապահովում, ինչը նշանակում է, որ մենք ավելին կլինենք: Միջազգային պրակտիկայում ընդունված պետք է լինի երեք ամսվա իմպրտից ավելի, կարծում եմ՝ այս պահին ունենք 5-6 ամսվա իմպորտ ծածկելու հնարավորություն»,-նշեց Արթուր Ջավադյանը: