Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Քաղաքականություն

Մեկնարկել են 2020 թվական բյուջեի նախագծի նախնական քննարկումները․ ուղիղ (տեսանյութ)

Ազգային ժողովում մեկնարկել են ՀՀ 2020 թվական բյուջեի նախագծի նախնական քննարկումները ԱԺ մշտական հանձնաժողովների հետ։ Ներկա է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Մանե Թանդիլյանը նշեց, որ 2019 թվականի բյուջեն  առաջին անգամ 100 տոկոս  ծրագրային բյուջետավորման համատեքստում է ներկայացել։

Նա հույս հայտնեց, որ 2020 թվականի բյուջեում այլևս կատարողական հիմնական ցուցանիշներին կվերաբերեն որպես կառավարության ծրագրերից բխող ռազմավարության կատարողական ցուցանիշներ։

Մակրոտնտեսական ցուցանիշներին անդրադառնալով՝ Ֆինանսների նախարար  Ատոմ Ջանջուղազյանը նշեց, որ հիմնականում ծառայությունների և արդյունաբերությունների բարձր աճի տեմպերով է բացատրվել 2019 թվականի համեմատաբար բարձր աճը։ Նրա խոսքով՝  արդյունաբերության մշակող հատվածը, գյուղատնտեսությունը շարունակել են ունենալ նույն վարքագիծը։

«Ապրանքների և ծառայությունների արտաքին առևտրի մասով  ակնկալվում են որոշակի զարգացումներ։ Ակնկալվում է նաև, որ մենք համեմատաբար կունենանք արտահանման ավելի բարձր աճ, քան ներմուծման․ նախագիծը այդ տրամաբանությամբ է կառուցված։ 2020 թվականի համար 10,9 տոկոս արտահանման աճի ցուցանիշ է ակնկալվում և 6,8 տոկոս ներմուծման համար»։

Ատոմ Ջանջուզազյանը նաև նշեց, որ խոշոր չափով եկամուտների մասով մեծ փոփոխություն չի արվել։

«Հարկային եկամուտները 1 տրիլիոն 464 մլրդ է ակնկալվում ունենալ, իսկ ընդհանուր թիվը՝ 1տրիլիոն 567 միլիարդ դրամ։ Մենք այստեղ մոտավորապես 100 միլիարդից պակաս ծախսային մաս ենք կանխատեսել  ունենալ 2020-2022 թվականին։ Ծախսային մասում դեռևս ունենք ամբողջ ծավալով իրականացնելու խնդիր։ Այս գործառությունների արդյունքում ակնկալվում է պակասուրդը ավելի փոքր մեծության վրա կկանգնի, քան նախատեսված էր բյուջեով»,- ավելացրեց նա։

Տեսանյութը՝  այստեղ