Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Իշխանությունը նպատակաուղղված է Հոկտեմբերի 27-ը լիովին բացահայտելու. Արկադի Վարդանյան (տեսանյութ)

Ողբերգությունից 1 ամիս առաջ Կարեն Դեմիրճյանի հետ հանդիպել եմ իրեն իր աշխատասենյակում, ապագայի հետ կապված հարցեր ենք քննարկել, որի ժամանակ ևս մեկ անգամ համոզվեցի, որ նա այնպիսի ունակությունների տեր մարդ է, որ գուցե մինչ օրս նման քաղաքական գործչի նման մեկը չենք ունեցել։ Եվ ցավալ է որ 20 տարի է նա մեզ հետ չէ․  նշեց այսօր Կոմիտասի անվան պանթեոն Կարեն Դեմիրճյանի շիրմին այցելած քաղաքագետ, հրապարակախոսս Արկադի Վարդանյանը։

Նա համոզված է․

«Եթե Կարեն Դեմիրճյանը ողջ մնար, մենք կապրեինք այլ Հայաստանում, շատ ավելի բարեկեցիկ շատ ավելի առաջադեմ և համաշխարհային քաղաքակրթությանը մոտ, սա անկասկած է։ Նա միակն էր խորհրդային միության տարիներին, որ խորհրդային հանրապետությունների կուսակցության ղեկավար լինելով, երբեք չէր քծնում և արտասանում․

«Նաշ դոռոգոյ Լեոնիդ Իլիչ Բրեժնև, ի տարբերություն մեր հարևաններ՝ Հեյդար Ալիևի և Էդուարդ  Շվարդնաձեի, որոնք իրենց պահվածքի արդյունքում դարձան քաղբյուրոյի անդամներ, բայց Կարեն Դեմիրճյանը չընտրվեց այդ կազմի մեջ, որովհետև նա իր պահվածքով ցույց էր տալիս, որ ազգասեր է և ունի արժանապատվություն, ինչպես որ մեր ժողովուրդն ունի։ Գուցե այդ ողբերգությունը հիմք հանդիսացավ մեր ժողովրդի համար։ Շատերը շատ բան հասկացան, չնայած շատ չբացահայտված հանգամանքներ կան, բայց մենք մոտեցել ենք ամբողջական բացահայտման շեմին»։

Մանրամասները՝ տեսանյութում