Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Նաիրի Հունանյանը չէր գրի դիմում, եթե նրան սիրտ տված չլինեին. Լարիսա Ալավերդյան (տեսանյութ)

Հոկտեմբերի 27-ի բացահայտումը միշտ էլ կարող է տեղի ունենալ։ Ես հիշեցնեմ որ ԱՄՆ-ի սպանության պարագաները 10-ը տարին մեկ վերանայվում են և դա նորություն չէ․ կարծում է իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանը։

«Բոլորովին այլ բան է, թե ի՞նչ միտում կա։ Ինձ համար մերժելի է այն, ինչ որդեգրել է իշխանությունը, սկզբից հասարակության մեջ գցել ինչ որ վարկածներ, նշանակել մեղավորներին և հետագայում գործ սկսել, ես դա մերժում եմ։ Ես գտնում եմ, որ չի կարելի այդ խոշոր քաղաքական գործիչների անունները որևէ առումով դարձնել քաղաքական շուկայի բանաձևերի առարկա։

Անդրադառնալով Նաիրի Հունանյանի ներման խնդրագրին, Լարիսա Ալավերդյանը նշեց, որ ճանաչելով Նաիրի Հունանյանին, չի բացառում, որ նա ցանկանա դիմում գրել ներման համար։ Սակայն նա կարծում է, որ դա տեղի չէր ունենա, եթե նրան «սիրտ տվող չլիներ»։ Եվ ավելացնում՝ ցմահ դատապարտյալների մեջ այդպիսի հանցագործություն արած  որևէ մեը չկա։ Եթե վերանայման խնդիր է դրված, թող վերանայեն այն դատապարտյալներին, ում 20 տարին լրացել է և հետո նոր անդրադառնան Նաիրի Հունանյանին։

Դիտարկմանը, թե վկաներից շատերն արդեն կենդանի չեն, արդյո՞ք այդ հանգամանքը չի դժվարացնում գործի քննությունը, նա պատասխանեց․ «Պետք է բացահայտեն, թե ինչպես են եղել այդ մահերը, դրանք ավելի մեծ բանալի կարող են դառնալ։ Եվ նրանց մահը չի կարող հիմք հանդիսանալ, որ ասեն թե բացահայտումը հնարավոր չէ։