Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Այդպիսի քայլի գնալը նշանակում է նոր Նաիրի Հունանյան ծնել․ Աշոտ Սարգսյանը՝ վերջինիս ազատ արձակելու մասին (տեսանյութ)

Իշխանությունը ամեն ինչ անում է, Մարտի մեկի գործի բացահայտման համար, և եթե նույն ջանքը դրվի Հոկտեմբերի 27-ի գործի բացահայտման համար, այդ հույսերը կարող են արդարանալ․ կարծում է Կարեն Դեմիրճյանի իրավահաջորդի շահերի ներկայացուցիչ, փաստաբան Աշոտ Սարգսյանը։

«Կարևոր չէ, գործը  կբացահայտվի թե ոչ,  բայց տուժողները, իրավահաջորդները և  հասարակությունը գոնե համոզված կլինեն, որ իշխանությունը ինչպես Մարտի 1-ով , այնպես էլ Հոկտեմբերի 27-ով իրենից կախված ամեն ինչ արեց։ Հնարավոր է Մարտի 1-ն կարճվի, բայց դա չի նշանակում, որ որևէ մեկը կարող է ասել որ գործի բացահայտումը , իշխանությունը գործի չի դրել»։

Անդրադառնալով Նաիրի Հունանյանի վաղաժամկետ ազատ արձակման դիմումին, Աշոտ Սարգսյանը նշեց, որ ոչ մի իշխանություն չի կարող նման քայլի գնալ և նրան ազատ արձակել․

«Այդպիսի քայլի գնալը նշանակում է՝ նոր Նաիրի Հունանյան ծնել։ Ո՞նց կարելի է պետության դեմ հանցագործին, այն էլ  պարագլխի նկատմամբ նման որոշում կայացվի։  Ինքն էլ  դա գիտի, նա ժողովրդի կողմից մերժված անձ է։ Նրա հետ պետք է լինի պաշտոնական հարցաքնություն, և ոչ թե մեկը քնից արթնանա և գնա հետը որոշի խոսել։ Հանցագործի հետ ի՞նչ ես զրուցում, քեզ ո՞վ է տվել լիազորություն , քեզ որևէ տուժողի իրավահաջորդ լիազորել է»։