A
A
Քոչարյանը պետք է երկուսիս էլ պաշտոնանկ աներ. ՆԳ նախկին նախարարն՝ իր և Սերժ Սարգսյանի մասին (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին1999 թվականին Ներքին գործերի նախարարությունը ղեկավարող Սուրեն Աբրահամյանը «Եռաբլուր» զինվորական պանթեոնում էր։
Նախկին նախարարն ասաց, որ այն եզակի գործիչներից է, որ մտերիմ հարաբերություններ է ունեցել «Հոտկեմբերի 27»-ի զոհերի հետ։ «Ամեմ անգամ էստեղից գնալուց ահռելի ափսոսանք եմ զգում, որ երկիրն ինչեր կարող էր անել, ինչ ձեռքբերումներ կարող էր ունենալ, որ չունեցավ», - նշեց նա։
Քաղաքական գործչի կարծիքով՝ գործող իշխանությունները չեն հապաղում և շահագրգռված են բացահայտել «Հոկտեմբերի 27»-ը։ ««Հոկտեմբերի 27»-ի թե՛ այն ժամանակ, թե՛ դրանից հետո անընդհատ քաղաքական շահարկումների առիթ էր դառնում, գոնե այս ժամանակ զուտ բացահայտման միտումը, ցանկությունը գերիշխող լինի», - հույս հայտնեց Սուրեն Աբրահամյանը։
Հարցին, թե արդյո՞ք այժմ չկան այդ շահարկումները, հասարակական գործիչն ասաց, որ դա նրանից է, որ հասկացող-չհասկացող խոսում է այս գործից։
«Անընդունելի տարբերակ է։ Ոչ մի տեսակի բացատրություն ինձ համար ընդունելի չէ, մերժել ու վերջ», - այսպես արձագանքեց «Հոկտեմբերի 27»-ի գործով ցմահ դատապարտված, խմբի ղեկավար Նաիրի Հունանյանի՝ վաղաժամկետ ազատ արձակման դիմումի կապակցությամբ։
«Ա1+»-ի դիտարկմանը, թե Կարեն Դեմիրճյանի իրավահաջորդների փաստաբան Աշոտ Սարգսյանն ասել է, որ 1999 թվականի հոկտեմբերի 27-ին, երբ զինված խումբը մտել է Ազգային ժողով, անցակետերից մեկի ոստիկանը զինված չի եղել և զենք կրելու թույլտվություն չի ունեցել, Ներքին գործերի նախկին նախարարն ասաց.
«Ես ընդամենը երեք ամսվա Ներքին գործերի նախարար եմ եղել, վարչության պետի պատկերին էլ ծանոթ չեմ եղել։ Եվ ընդհանրապես, երկու նախարարությունների բաժանման գործընթացն էր (ՆԳՆ-ն և ԱԱՆ-ն ավելի վաղ ընդհանուր էին Սերժ Սարգսյանի գլխավորությամբ - հեղ.), միանշանակ շատ վատ է կազմակերպված եղել։ Հասկանալի է՝ տեռորիզմն Ազգային անվտանգության գործառույթների մեջ է տեղավորվում, բայց համենայնդեպս Ազգային ժողովի պահպանությունը եղել է բարձիթողի վիճակում»։
Ըստ նրա՝ դա շարքային ոստիկանի մեղքը չէր, բոլորի մեղքն էր։ «Մենք պիտի գնայինք, ես և Սերժ Սարգսյանը (Սարգսյանն այդ ժամանակ ԱԱ նախարարն էր - հեղ.), Ռոբերտ Քոչարյանը պետք է երկուսիս էլ պաշտոնանկ աներ, որպեսզի գործի նախաքննության հետ ոչ մի կանխակալ կարծիք չլիներ», - շարունակեց գործիչը։
Անդրադառնալով իր և Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ, Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի հետ հարաբերությունների մասին՝ Աբրահամյանն ասաց, որ ընկերական հարաբերությունների մեջ է նրա հետ։