Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Արման Բաբաջանյանի պահվածքը դատապարտում եմ. Արծվիկ Մինասյան (տեսանյութ)

ՀՅԴ կուսակցության ԳՄ անդամ Արծվիկ Մինասյանի համոզմամբ՝ հրապարակային գործարք է առաջարկվում հոկտեմբերի 27-ի գործով ցմահ ազատազրկման դատապարտված Նաիրի Հունանյանին, և դա անթաքույց հնչում է նաև իշխանությունը ներկայացնող անձի շուրթերից։

Այս մասին Ազգային ժողովի այգում լրագրողների հետ զրույցում ասաց նա: Անդրադառնալով հարցին, թե խոսքը «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի հայտարարության մասի՞ն է, Արծվիկ Մինասյանը դրական պատասխան տվեց։

«Ոչ միայն, նաև այլ պաշտոնատար անձինք կան, որոնք 20 տարի լռել են և այսօր հրապարակային հնչեցնում են մի բան, որը ոճրագործի հետ գործարքի առաջարկ է»,- ընդգծեց նա և հնչեցրեց նաև պատգամավոր Արման Բաբաջանյանի անունը։ Նրա խոսքով՝ փորձ է կատարվում օրակարգում կեղծ թեզեր առաջ քաշել պետության և հանրության ուշադրությունը շեղելու համար։

«Արման Բաբաջանյանի պահվածքը, որպես քաղաքական գործիչ՝ դատապարտում եմ և համարում եմ, որ ինքն ու բոլոր այն անձինք, որոնք փորձում են Նաիրի Հունանյանի խոսքերը դարձնել հասարակության քննարկման առարկա և օրակարգ, դրանք հարված են պետականությանը»,- ասաց Արծվիկ Մինասյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։