Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Նաիրի Հունանյանը գլուխը պատովն է տալիս. Էդուարդ Շարմազանով (տեսանյութ)

Հոկտեմբերի 27-ը ոճրագործություն էր ոչ միայն պետության, օրվա իշխանության, ժողովրդի, այդ թվում Հայաստանի հանրապետական կուսակցության նկատմամբ, քանի որ սպանվեց ՀՀԿ-ի առաջնորդ Վազգեն Սարգսյանը, Արմենակ Արմենակյանը։

Այս մասին Ազգային ժողովի այգում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը։ Նաիրի Հունանյանի պայմանական վաղաժամկետ ազատ արձակման դիմումի վերաբերյալ պարոն Շարմազանովի արձագանքը կարճ էր՝ «Նաիրի Հունանյանը գլուխը պատովն է տվել»։

Էդուարդ Շարմազանովը շեշտում է, որ ՀՀԿ-ն ամենաշահագրգռված ուժն է, որպեսզի հոկտեմբերի 27-ը ամբողջությամբ բացահայտվի, եթե այն բացահայտված չէ։

«Հոկտեմբերի 27-ի դահիճները նստած են, եթե կան նոր հանգամանքներ, թող իրավապահները բացահայտեն, բայց միևնույն ժամանակ անթույլատրելի եմ համարում մանիպուլյացիան և սպեկուլացիան հոկտեմբերի 27-ի ներքաղաքկան շարժառիթներով»,- ընդգծեց նա։

Նշենք, որ Հայաստանի Հանրապետական կուսակցության ներկայացուցիչները Էդուարդ Շարմազանովի գլխավորությամբ այցելել էին Ազգային ժողովի այգի, հոկտեմբերի 27-ի զոհերի հիշատակին նվիրված հուշակոթողի մոտ հարգանքի տուրք մատուցելու և ծաղիկներ դնելու։

Մանրամասները՝ տեսանյութում։