A
A
Մինչև չբացահայտվեն կազմակերպիչները, հնարավոր չէ Հայաստանը կարգի բերել. Վահան Շիրխանյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին1999 թվականի հոկտեմբերի 27-ի իրադարձությունների 20-ամյակի կապակցությամբ «Եռաբլուր» էր այցելել 1999 - 2000 թվականներին Արտադրական ենթակառուցվածքները համակարգող նախարար, փոխվարչապետ, ռազմական, պետական գործիչ Վահան Շիրխանյանը։
Պատասխանելով լրագրողների հարցերին Շիրխանյանն անդրադառձավ Ազգային ժողով ներխուժած խմբի ղեկավար, «Հոկտեմբերի 27»-ի գործով ցմահ դատապարտված Նաիրի Հունանյանի վաղաժամ ազատ արձակման դիմումին՝ նա ասաց, որ բացասական է վերաբերվում դրան. «Նա պետք է փտի բանտում»,- ասաց նա։
«Հոկտեմբերի 27»-ի գործը, ըստ նրա, պետք է վերաբացվեր Նիկոլ Փաշինյանի գլխավորած իշխանության ձևավորման օրվանից, որովհետև Հայաստանի խտացված բոլոր խնդիրներն առաջացել են հենց հոկտեմբերյան իրադարձություններից հետո։
«Մինչև չբացահայտվեն կազմակերպիչները, հնարավոր չէ Հայաստանը կարգի բերել, պետական շինություն սկսել, հասարակություն առողջացնել», - շեշտեց քաղաքական գործիչը։
Նա պարզաբանեց, որ «Հոկտեմբերի 27»-ից հետո միլիարդատեր դարձած մարդիկ շարունակում են իրենց ձեռքում պահել Հայաստանի ֆինանսական շուկաները և որ դա խանգարում է երկրի զարգացմանը։
Անդրադառնալով Մեղրիի փոխանակման ծրագրին և դիտարկմանը, թե Ամերիկայի Միացյալ Նահանգները փորձել է ճնշում գործադրել, որպեսզի Վազգեն Սարգսյանը համաձայնի Մեղրիի փոխանակմանը՝ Վահան Շիրխանյան ասաց, որ Ռուսաստանի շնորհիվ է, որ դա չիրագործվեց, և որ ամերիկյան կողմի հետ փոխանակման հարցում Ռոբերտ Քոչարյանը պայմանավորվածություն է ունեցել։