A
A
Եթե Հոկտեմբերի 27-ի գործը վերաբացվի, Գագիկ Ջհանգիրյանը դերակատարում ունենալու է. Վ. Հարությունյան
Աջակցիր «Ա1+»-ինՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը կապ է տեսնում Հոկտեմբերի 27-ի գործի և Մեղրիի գործի միջև.
«Միայն Մեղրիի կապը չէ, այստեղ եղել են նաև իշխանական հարցեր՝ իշխանություն պահելու, նաև եղել է ֆինանսական կորուստների հարց»։
Վաղարշակ Հարությունյանի խոսքով նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանը ևս դերակատարում է ունենալու հոկտեմբերի 27-ի գործում։
«Այդ մասով Ջհանգիրյանը տեղյակ է, գիտի այդ ցուցմունքների մասին, երբ խոսել է կազմակերպիչների մասին։ Ես համոզված եմ, որ եթե գործը վերաբացվի ինքը դերակատարում ունենալու է»։