Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Որոշ մարդիկ չեն ընկալել հեղափոխության բացառիկ շանսը․ Գևորգ Պապոյան (տեսանյութ)

 «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանի դիտարկմամբ՝ որոշ մարդիկ չեն ընկալել հեղափոխության և նրա առաջնորդի կողմից տրված բացառիկ շանսը և շարունակում են նախկին վարքագիծը։

Պատգամավորին մտահոգել և զարմացրել է այն, որ Ուջանի միջնակարգ դպրոցում տնօրենը և ուսուցիչներից մեկը «կիսագողական բառապաշարով ուսուցչական կոլեկտիվին և աշակերտներին խորհուրդ են տվել չբողոքել, իսկ խնդիրների մասին բարձրաձայնելը համարում են գործ տալ»։

«Իմ ներքին համոզմամբ՝ նման տնօրեններն ու ուսուցիչները դպրոցաշինության ոխերիմ թշնամիներն են և օրենք ու կարգ են խախտում, և՛ ճիշտ խոսող մարդկանց գործ տվող անվանում»,- ընդգծեց Գևորգ Պապոյանը, հավելով, որ նման տնօրեններն ու ուսուցիչները տեղ չունեն կրթական համակարգում։

Մանրամասները՝ տեսանյութում։