Բացել լրահոսը Փակել լրահոսը
1561015005-0969
A A
Քաղաքականություն

Տնտեսական քաղաքականությունը հեղափոխական չի կարելի որակել․ Միքայել Մելքումյան

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանի դիտարկմամբ՝ Հայաստանում վարվող տնտեսական քաղաքականությունը հեղափոխական չի կարելի որակել։

«Մի քանի արդյունք կա, որը ապացուցում է, որ այն քաղաքականությունը, որը վարվում է, չի բերում կոնկրետ հանգուցալուծման»,- ասաց Միքայել Մելքումյանը, նշելով, որ այսօր խորհրդարանը մերժեց ներդրումային ծրագրերի պետական աջակցության մասին ինստուտիցիոնալ լուծում ստանալու իրենց խմբակցության առաջարկը, որը նշանակում է կամ այդ լուծումը Կառավարությունը չի ուզում, կամ ուղղակի չի կարող իրականացնել։

«Ես հակված եմ նրան, որ Կառավարությունը այդ ցանկությունն ունի, բայց այն ինստիտուտները, որ պետք է ստեղծվի՝ ուղղակի չեն կարող իրականություն դառնալ, որովհետև այդ ինստիտուտների առկայության պայմաններում, միևնույն է այդ ներդրումներն ու այն քաղաքականությունը, որ վարվում է՝ չեն գալու»,- ասաց պարոն Մելքումյանը։ Պատգամավորը որոշ թվեր ներկայացրեց։

 

Մանրամասները՝ տեսանյութում։