Բացել լրահոսը Փակել լրահոսը
Արման Բաբաջանյան
A A
Քաղաքականություն

Պետք է կառուցել այնպիսի պետություն, որի մասին երազում էին Հոկտեմբերի 27-ի զոհերը․ Ա․ Բաբաջանյան

ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը Ազգային ժողովի ամբիոնից հիշեցնում է 1999թ․ հոկտեմբերի 27-ի դեպքերի մասին և նշում, որ «մի խումբ ստահակներ գնդակահարեցին ՀՀ ընտրված ղեկավարությանը, որը վարչապետ Վազգեն Սարգսյանի և Ազգային ժողովի նախագահ Կարեն Դեմիրճյանի գլխավորությամբ Հայաստանի զարգացման իրական հույս էր արթնացրել հասարակության մեջ»։

«20 տարի առաջ հոկտեմբերի 27-ին գնդակահարվեց այդ հույսը, 20 տարի առաջ հոկտեմբերի 27-ին գնդակահարվեց Հայաաստանի զարգացումը, 20 տարի առաջ հոկտեմբերի 27-ին գնդակահարվեց Հայաստան պետությունը»,- ընդգծեց նա և հավելեց, որ հոկտեմբերի 27-ի հետևանքները Հայաստանը չի հաղթահարել, որովհետև այդ ոճրագործությունը մինչ օրս չի բացահայտվել։

«Չեն բացահայտվել և պատասխանատվության ենթարկվել պետության դեմ ուղղված այդ ակտի ներքին ու արտաքին կազմակերպիչներն ու պատվիրատուները, իսկ առանց դրա խոսք լինել չի կարող հոկտեմբերի 27-ի իրական ու ամբողջական բացահայտման մասին»,- ասաց պատգամավորը և հավելեց, որ թե՛ իշխանությունը, թե՛ ընդդիմությունը պետք է կարողանան կառուցել այնպիսի պետություն, որի մասին երազում էին Հոկտեմբերի 27-ի զոհերը։