Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Յուրա Իվանյանը շահագրգռվածություն չի ունեցել Ամուլսարի հարցում․ ՔԿ նախագահ (տեսանյութ)

Ամուլսարի գործով քննչական խմբի նախկին ղեկավար Յուրա Իվանյանի մասով ծառայողական քննությունն ընթացել է, և դրա արդյունքներով պարզվել է՝ վերջինս որևէ շահագրգռվածություն կամ կապ չի ունեցել Ամուլսարի հարցի հետ: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտնեց ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը՝ պատասխանելով Ամուլսարի հանքի հարցով քրեական գործի վերաբերյալ հարցին:

Ինչ վերաբերում է Յուրա Իվանյանին նոր պաշտոնի նշանակելուն, Հայկ Գրիգորյանը նշեց, որ դա այդպես չէ. «Խնդիրն այն է, որ կառավարության որոշմամբ ՔԿ-ում տեղի են ունեցել մի շարք կառուցվածքային փոփոխություններ, եւ նրա պաշտոնն ուղղակի վերանվանվել է: Ինքը մնացել է իր պաշտոնում, անունն է վերանվանվել»,- ասաց նա:

Մանրամասները՝ տեսանյութում։