Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

Երբ հայ սկեսուրդ քեզ մոտենա՝ լավաշը ձեռքին, չզարմանաս. CNN-ը լավաշը ներառել է աշխարհի 50 լավագույն հացերի ցանկում. Aravot.am

Ամերիկյան CNN հեռուստաալիքի կայքն անդրադարձել է աշխարհի լավագույն 50 հացատեսակներին, որոնց մեջ ներառվել է նաև հայկական լավաշը: Հոդվածագիր Ջեն Ռոուզ Սմիթի խոսքով՝ այդքան էլ դյուրին չէ սահմանել, թե ինչ է հացը, բայց այն, թե ինչ ենք պատկերացնում հաց ասելով, շատ բան է պատմում այն երկրի մասին, որտեղ ծնվել ենք, գրում է Aravot.am-ը:

«Երբ հայ սկեսուրդ քեզ մոտենա՝ լավաշը ձեռքին , չզարմանաս. նորապսակների ուսերին լավաշ են գցում, որն ավանդույթի համաձայն բարեկեցություն է բերում։ Պատճառը, ըստ ամենայնի այն է, որ լավաշ թխելու համար ընկերներ են պետք»,-գրում է հոդվածագիրը՝ նկարագրելով լավաշի թխման գործընթացը:

Հեղինակի խոսքով՝ ավանդական հացը թխելու  համար կանայք հավաքվում են, գրտնակում խմորը, ապա բացում բարձիկի վրա, իսկ հացը թոնրի  մեջ դնելու համար անհրաժեշտ են հմուտ ձեռքեր: Հայկական մշակույթում լավաշի դերն այնքան մեծ է, որ այն ներառվել է UNESCO-ի ներկայացուցչական ցանկում` որպես ոչ նյութական ժառանգություն: 50 լավագույն հացատեսակների շարքում ներառվել են  աֆղանական բոլանին, ռուսական կարավայը, վրացական խաչապուրին, թուրքական սիմիթը, իրանական սանգակը և այլն: