Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հարցազրույց

Եթե Նաիրի Հունանյանը վտանգ ներկայացներ բացահայտման համար, կենդանի չէր մնա․ Գրիգոր Հարությունյան (տեսանյութ)

«Պետք է նայել, թե Հոկտեմբերի 27-ի դեպքերից հետո ովքեր շահեցին։ Շահեց Ռոբերտ Քոչարյանը։ Նա լավ գիտեր, որ նախագահ չի ընտրվել։ Ժողովուրդը նրան չէր ընտրել, ընտրել էր Կարեն Դեմիրճյանին»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց ՀԺԿ փոխնախագահ Գրիգոր Հարությունյանը՝ անդրադառնալով Հոկտեմբերի 27-ի ողբերգական դեպքերին։

Գ․Հարությունյանի պնդմամբ Ռ․Քոչարյանն ամեն ինչ արեց, որ գործը կազմակերպիչների մասով չբացահայտվի։ Ավելին, նրա ներկայացմամբ Հոկտեմբերի 27-ի դեպքերը տեղի են ունեցել պատկան մարմինների, հատկապես Ազգային անվտանգության նախարարության թողտվության պայմաններում։ «Հոկտեմբերի 27-ը հնարավոր էր կանխել՝ ԱԱՆ մայորը Նաիրի Հունանյանի մասին զեկուցագիր էր ներկայացրել»,- ասում է նա։

Վերջինս հիշեց, որ այդ օրը Էջմիածնում տեղի էին ունենում կաթողիկոսի ընտրությունները։ Եվ հարց բարձրացրեց, թե նման դեպքում երբ բազմաթիվ արտասահմանյան հյուրեր էին եկել մեր երկիր, ինչո՞ւ Հայաստանում չէր ազգային անվտանգության նախարար Սերժ Սարգսյանը։ «1999թ․հոկտեմբերի 27-ին Սերժ Սարգսյանն ի՞նչ էր անում Հորադիզում»,- հարցրեց նա։

Անդրադառնալով այդ գործով դատապարտվածների կամ վկաների անվտանգության ապահովման անհրաժեշտությանը՝ ասաց, որ եթե Նաիրի Հունանյանը Հոկտեմբերի 27-ի բացահայտման համար վտանգավոր լիներ, մինչև հիմա կենդանի չէր մնա։

Մանրամասները տեսանյութում