Բացել լրահոսը Փակել լրահոսը
72973540_2328133637500299_1675437227154341888_n
A A
Տնտեսություն

ՉԵնք կարողանում եղած ներդրումները պահել Հայաստանում․ Սուրեն Պարսյան

«Հին քարտեզով նոր քաղաք չես կարող գտնել։ Այս կառավարությունը եթե փորձում է կառուցել նոր տնտեսական համակարգ, պետք է տնտեսական նոր մոդել առաջարկի։ Իսկ այս կառավարությունը շարունակում է նախորդ կառավարությունների նեոլիբերալ տնտեսական կուրսը,  ըստ որի՝ հարուստները պետք է ավելի հարստանան, որ մնացածին պահեն», անդրադառնալով տնտեսական հեղափոխության գաղափարին՝ նշում է տնտեսագետ Սուրեն Պարսյանը։

Ասում է ՝ նման ձևով ոչ մի երկիր չի զարգացել, Հայաստանը ևս չի զարագանալու։ Տնտեսությունը, ըստ տնտեսագետի, պետք է ներառական լինի, և դրա աճից պետք է օգտվեն բոլորը։

«Մենք այս 8 ամիսների կտրվածքով ունենք 7 % տնտեսական ակտիվություն, սակայն այդ ակտիվությունից չի օգտվել հասարակության մեծ մասը»։

Տնտեսագետն անդրադարձավ նաև այն հայտարարություններին, թե Հայաստանն ունի զբոսաշրջիկների թվի աճ, ասաց՝ պետք է հիշենք, որ մենք ունեինք զբոսաշրջության ծրագիր, համաձայն որի՝ 2017-2022 թվականների ընթացքում պետք է ապահովեինք զբոսաշրջիկների թվի տարեկան 18 % աճ։

«Հիմա կես տարվա տվյալներով մենք ունենք 12,3 %։ Անշուշտ, շատ ողջունելի է, որ ունենք զբոսաշրջիկների թվի երկնիշ աճ, բայց մենք չենք կարողանում ապահովել մեր պլանավորած 18 ցուցանիշը», ասաց Սուրեն Պարսյանը։

Ըստ նրա՝ այս կառավարությունը կամ դնում է շատ ցածր պլան և գերակատարելով ցույց է տալիս, որ մեծ հաջողություն է գրանցել կամ ընդհանրապես պլանը շատ բարձր է դնում և դրան չհասնելու դեպքում որևէ մեկնաբանություն չի կատարում։

Տնտեսագետն անդրադարձավ նաև նոր ներդրումներ ներգրավելուն ուղղված կառավարության գործողություններին։ Նա նշեց, որ չկա ինստիտուցիոնալ մարմին, որի հետ կարող է աշխատել Հայաստան եկած ներդրողը։

«Եթե ներդրողն ուզում է Հայաստանում որևէ բիզնես սկսել, ինքը փորձում է հանդիպել Փաշինյանի կամ Ավինյանի գրասենյակի հետ։ Սա լուրջ չէ, խոշոր ներդրումների դեպքում՝ նաև երաշխիք չէ այս ուղղությամբ»,- ասա տնտեսվարողն ու ավելացրեց՝ մենք չենք կարողանում Հայաստանում պահել եղած ներդրումները։

«Այս տարվա 6 ամիսների կտրվածքով՝ Հայաստանում գործող ներդրողների գումարները երկրից դուրս են գալիս՝ դիվիդենտների տեսքով ։ Այս տարի 30 մլրդ  դրամի չափով դիվիդենտ է Հայաստանից դուրս եկել։ Ֆիզիկական անձինք ավելի շատ գումար են դուրս հանում»։

Սուրեն Պարսյանն ասաց՝ նշված երևույթը տնտեսական լուրջ խնդիրներ է առաջացնում, քանի որ դուրս եկած գումարների տեղը լրացնող այլ գումարներ չկա այս պահին։

Տնտեսագետն անդրադարձավ Սիրիայում այս պահին ընթացող պատերազմի հնարավոր ազդեցությանը ևս։ Նշեց՝ պետական համակարգը պետք է պատրաստ լինի երկրում ընդունել հնարավոր ներգաղթյալ սիրիահայերին և նրանց համապատասխան սոցիալական փաթեթներ տրամադրել։ Իր խոսքով՝ այդ գումարը պետք է հստակեցվի 2020 թվականի պետական  բյուջեով։

«Տնտեսական առումով մեզ համար շատ կարևոր կլինի, եթե Սիրիայում զինադադար լինի։ Այս դեպքում Հայաստանը հնարավորություն կունենա նաև օրինակ շինանյութի արտահանում սկսել այդ ուղղությամբ՝ պատերազմի վերականգնման ծրագրերին մասնակցելու համար»,- ասաց Սուրեն Պարսյանը։