Բացել լրահոսը Փակել լրահոսը
Տիգրան Խաչատրյան
A A
Քաղաքականություն

Կանխատեսում ենք, որ տարին կամփոփենք 7 տոկոս արտահանման աճով․ Էկոնոմիկայի նախարար (տեսանյութ)

Հայաստանում այս տարվա առաջին 8 ամիսներին տնտեսական ակտիվության ցուցանիշը 7 տոկոս էր։ Լրագրողների հետ զրույցում այդ մասին ասաց Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը՝ հավելելով՝ եթե վերջին 5 տարիների կտրվածքով համեմատություն անենք,  ապա այդ ցուցանիշը ցածր կլինի միայն 2018-ի ցուցանիշից, որը 7,7 տոկոս էր: 

«Արդյունաբերական արտադրանքի ծավալն աճել է 9,5 տոկոսով, ընդ որում՝ ուրախալին այն է, որ մշակող արդյունաբերությունն ավելի արագ է աճում: 8 ամիսներին մշակող արդյունաբերությունն աճել է 10,4 տոկոսով: Ծառայություններն աճել են 15,5 տոկոսով, շինարարությունը՝ 4,4 տոկոսով: Ապրանքների արտահանումն աճել է 4,6 տոկոսով: Այս ցուցանիշն ավելի ցածր է, քան նախորդ երկու տարիներին, բայց ուրախալին այն է, որ առաջին տարին ունեինք նվազում, վերջին ամիսներին ունենք վերականգնում: Մենք կանխատեսում ենք, որ տարին կամփոփենք 7 տոկոս արտահանման աճով»,-ասաց Տիգրան Խաչատրյանը:

Նրա խոսքով՝ նվազում է արձանագրվել չզտված պղնձի արտահանման ոլորտում.

«Դուք գիտեք, որ ամբողջ տարվա ընթացքում չի աշխատել Ալավերդու պղձաձուլարանը: Ալյումինե փայլաթիթեղի արտահանումն է նվազել: 8 ամսում այս ոլորտում 6 մլն դոլարով քիչ արտադրանք է արտահանվել, որը 8 տոկոս է կազմում, բայց տարեվերջին այս խմբում կունենանք էապես բարելավված վիճակ, քանի որ պատժամիջոցները հանված են: Խնդրահարույց է ադամանդե քարերի արտահանումը: Արտահանման ոլորտում աճ է արձանագրվել կոնյակի, ծխախոտի, անմշակ ոսկու և երկաթե հալվածքների ոլորտներում: Ուրախալի է, որ աճ 38 տոկոս ունենք շոկոլադի և 52 տոկոս մրգային գինիների ոլորտում: Զբոսաշրջության ոլորտում 6 ամսում ունենք 12,3 տոկոս աճ, մոտ 770 հազար զբոսաշրջիկ այցելել է Հայաստան: Տարվա ավարտին մոտ ենք լինելու 15 տոկոսին»,-ընդգծեց նախարարը:

Տեսանյութը՝՝ Tert.am-ի