Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

Փոթորիկն ու հորդառատ անձրեւները պատուհասել են Ճապոնիային. 7 մլն մարդ լքել են տները

Փոթորիկն ու հորդառատ անձրեւները պատուհասել են Ճապոնիային։ "Հագիբիս" թայֆունը, ինչպես սպասվում էր, կարող է ամենաուժեղը լինել վերջին 60 տարվա ընթացքում ։

16 մարդ անհետ կորել է, հայտնել է «Էն-Էյչ-քեյ» պետական հեռուստաընկերությունը,  ավելացնելով, որ ավելի վաղ հաղորդվել Էր հինգ զոհերի մասին:

Այս մասին տեղեկանում ենք ԲԲՍ-ից:

Ավելի քան 7 մլն մարդ հարկադրված են եղել լքել տները՝  հեղեղումների սպառնալիքի եւ սողանքների մասին նախազգուշացումների պատճառով, տեղեկություններ կան սակայն, որ ընդամենը 50 հազար մարդ է գտնվում ապաստարաններում:

Փոթորիկը Ճապոնիայի Ափ է հասել տեղական ժամանակով ժամը 7-ի սահմաններում,  Տոկիոյից հարավ-արեւմուտքից եւ սկսել է շարժվել դեպի հյուսիս: Քամու արագությունը հասել է 225 կմ / ժ-ի ։

Իշխանությունները մտավախություն ունեն, որ սա կարող է դառնալ ամենահզոր թայֆունը 1958 թվականից ի վեր ։ Այն ժամանակ "Կանագավա" թայֆունը 1200 մարդու կյանք էր խլել ։ .