Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

Հիացմունքի աստիճան հետաքրքրություն կար․ փոխնախարարը WCIT-ի մասին (տեսանյութ)

«Օտարերկրյա պաշտոնյաները բաց տեքստով ասում էին, որ ուզում են Հայաստանից սովորել և Հայաստանի փորձը տանել իրենց հետ»,- ասում է ՀՀ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Արմեն Աբրոյանը՝ անդրադառնալով WCIT համաժողովի պաշտոնական հյուրերի տպավորություններին՝ Հայաստանի ՏՏ ոլորտից։

Ասում է՝ նախարարները հիացած էին նաև Digitec-ով։

«Այլ երկրների նախարարները Հայաստանը դիտարկում էին որպես տեղեկատվական տեխնոլոգիաների և թվայնացման ոլորտներում առաջադեմ պետություն։ Նախարարներից մի քանիսի մոտ ցանկություն առաջացավ Հայաստանի պետական ծառայությունների թվայնացման փորձը ուսումնասիրել և հնարավորության դեպքում նաև ներդնել իրենց մոտ։ Մենք շատ արագ կազմակերպեցինք հանդիպում ոլորտի ներկայացուցիչ կազմակերպությունների հետ,  ցույց տվեցինք նաև որոշ գործիքներ։ Նրանք պատրաստակամություն են հայտնել գնել որոշ, արդեն պատրաստի գործիքներ, որոնք ստեղծել են հայաստանյան կազմակերպությունները»,- նշեց Արմեն Աբրոյանը։

Նա ավելացրեց, որ այս օրերին Աֆղանստանի և Եթովպիայի նախարարների հետ ստորագրել են  «Արմաթ» լաբորատորիաների ներդրման համաձայնագրեր։

«Ա1+»-ի հետ զրույցում  նախարարի տեղակալը խոսեց նաև նախարարության ապագայի ծրագրերի և ողջ Հայաստանն ինտերնետ կապով ապահովելու մասին։

Մանրամասները՝ տեսանյութում