Բացել լրահոսը Փակել լրահոսը
MHM0132622
A A
Հասարակություն

Քաղաքապետարանի «սև ցուցակում» են հայտնվել հայտնի ընկերություններ, որոնք մի քանի տարի մրցույթներին չեն մասնակցի (տեսանյութ)

Հոկտեմբերի 19-ին երևանցիները կնշեն «Էրեբունի-Երևան 2801» տոնակատարությունը, որն այս անգամ կանցկացվի Երևանի բոլոր 12 վարչական շրջաններում։

Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանի խոսքով, այս տոնակատարության շրջանակում ևս կվարեն ապակենտրոն քաղաքականություն և միջոցառումները կիրականացնեն ոչ միայն  փոքր կենտրոնում, այլև բոլոր վարչական շրջաններում, քանի որ մի քանի արտիստներ են միայն հնարավորություն ունենում ելույթ ունենալ, և երևանցիները մշակութային բազմազանություն տեսնելու հնարավորություն չեն ունենում:

Մասնավորապես, Աջափնյակ վարչական շրջանի բեմահարթակում ելույթ կունենան փոփ երաժիշտները, Ավանում կլինի մանկական երաժշտական հարթակ: Դասական երաժշտության երկրպագուներին  սպասում է Արաբկիր վարչական շրջանի հարթակը, Դավիթաշենում կհնչի ջազ, Էրեբունիում՝ ժողովրդական երաժշտություն։ Կենտրոնում կհնչի փոփ երաժշտություն, իսկ հարթակը կլինի Սարյան փողոցը, Նուբարաշենում՝ ռոք և այլն։

Միջոցառումների մասին ավելի մանրամասն կարելի է ծանոթանալ Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքում։

 Հանրապետության և Ազատության հրապարակներում բեմահարթակ այս տարի չի լինի: Միջոցառումները կմեկնարկեն ժամը 13:00-ից։

Պաշտոնական միջոցառումը կկայանա Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում:

«Հետագայում, շահարկումներից խուսափելու համար, ասեմ, որ սա էլիտար միջոցառում չէ հազար հոգու համար, որոնք հատընտիր են։ Սա որոշակի հաշվետվություն է՝ 2800-2801-ի անցում»,- ասաց փոխքաղաքապետը։

Կցուցադրվի ամփոփիչ ֆիլմ, կլինեն պարգևատրումներ, ելույթ կունենա Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը և Հայաստանի ազգային ակադեմիական երգչախումբը։ Կկայանա Տիգրան Մանսուրյանի՝ «Հետևիր արևին, արի Երևան» երգի պրեմիերան։ Նկարահանվում է նաև երգի տեսահոլովակը։

Նախորդ տարի տոնակատարության միջոցառումների բյուջեն կազմել է 800 մլն դրամ, որից ծախսվել է 507 հարյուր մլն-ը։ Այս տարի այն կազմում է 190 մլն դրամ։ Ընդ որում, գումարն ընդգրկում է և՛ բրենդավորումը, և՛ միջոցառումների ծախսերը։

Տիգրան Վիրաբյանը խոսեց նաև տոնակատարության անցկացման միջոցառումների կազմակերպման մրցույթի գործընթացի մասին և նշեց, քանի որ կազմակերպման գործընթացը տոնվում է խոշորացույցի տակ, շատ ընկերություններ հրաժարվել են մասնակցել, իսկ որոշներն էլ ընկել են սև ցուցակ, և մի քանի տարի քաղաքապետարանի հայտարարած մրցույթներին մասնակցել չեն կարող։ Սև ցուցակի մեջ ըստ Վիրաբյանի՝ կան հայտնի ընկերություններ, որոնց անունները փոխքաղաքապետը չնշեց։