Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

Սերժ Թանկյանը՝ «Համահայկական առցանց պլատֆորմի» մասին (տեսանյութ)

Մասնակիցներ 70 երկրից և շուրջ 20 երկրից պաշտոնական մասնակիցներ՝ կազմակերպություններ, ընկերություններ, գլխավորությամբ նախարարների, փոխնախարարների։ WCIT - 2019 համաշխարհային համաժողովի շրջանակում այսօր լրագրողների հետ հանդիպմանը ասաց բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը։

«Մեր գործընկերները, որոնք տեսան այն ամենը, ինչ մենք տեսել ենք առօրյայում և արդեն սովորել` շատ տպավորված էին։ Այս ամենը մեզ հույս է ներշնչում, հավատ է տալիս ու եռանդ, որ մենք բազմապատիկ ուժերով իրագործենք տնտեսական հեղափոխություն և դարձնենք Հայաստանը բարձր տեխնոլոգիական, արդյունաբերական զարգացած երկիր։ Եվ իրագործենք մեր ցանկությունը` ունենալ  տարածաշրջանային կենտրոն, որը հարթակ կլինի ոչ միայն հայազգի, այլև օտարազգի գյուտարարների, նորարարների համար»։

Հայտարարվեց «Հայկական վիրտուալ կամուրջ»՝ «Highconnect» նախագծի մասին, որը երկիրը կվերածի բարձր տեխնոլոգիաների միջազգային կենտրոնի։

«Սինոփսիս Արմենիա» ընկերության նախագահ Երվանդ Զորյանի խոսքով, նախագիծը ձեռնարկություններին, գործարարներին, որոնք կազմակերպություն են ստեղծում Հայաստանում, թույլ կտա HighConnect-ի միջոցով պահպանել կապը «Սիլիկոնյան հովտի» հետ։

Հանդիպմանը մասնակից աշխարհահռչակ ռոք երաժիշտ Սերժ Թանկյանը հայտարարեց  «Համահայկական թվային պլատֆորմ» ստեղծելու մասին։

Reddit կայքի և Initialized Capital վենչուրային ընկերության համահիմնադիր Ալեքսիս Օհանյանի խոսքով, սա շատ հուզիչ պահ է, երբ հիմք է դրվում նման հարթակի, աշխարհի բոլոր հայերի համար, որ նրանք կարողանան բարգավաճել։