Բացել լրահոսը Փակել լրահոսը
ervand-manaryan
A A
Հասարակություն

Երվանդ Մանարյանին Երևանի պատվավոր քաղաքացու կոչում կշնորհվի

Էրեբունի-Երևանի 2801-րդ տարեդարձի առթիվ Երևանի քաղաքապետի առաջարկությամբ Երևան քաղաքի ավագանու նիստում քաղաքապետ Հայկ Մարությանի առաջարկությամբ քննարկման ներկայացվեց ՀՀ ժողովրդական արտիստ Երվանդ Քրիստափորի Մանարյանին  պատվավոր քաղաքացու կոչում շնորհելու որոշման մասին առաջարկը։

Ավագանու որոշման նախագիծը տրամադրվել է ավագանու բոլոր խմբակցության անդամներին և Մշակույթի, կրթության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովին, որոնք ևս տվել են  դրական եզրակացություն։

Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ խաժակյանը իր ելույթում նշեց, որ վերջին տարիներին Երվանդ Մանարյանին հիշում է իր ընդդիմադիր և հասարակական, քաղաքական ելույթներով, որոնք լուսաբանվում էին հիմնականում ոչ  իշխանական լրատվամիջոցների միջոցով։

«Նրան այդ շրջանում քիչ եմ մտաբերում տարբեր մշակութային միջոցառումներին։ 2005 թվականին Երվանդ Մանարյանը ստացել է  ՀՀ արվեստի վաստակավոր գործչի կոչում, և միայն 13 տարի անց շնորհվել է ժողովրդական արտիստի կոչում։ Այս ամբողջ ընթացքում Երվանդ Մանարյանը ցուցաբերել է իր ընդդիմադիր քաղաքացիական կեցվածքը, և դա նախկին իշխանությունների ընկալումների մեջ չէր տեղավորվում, և անտեսում էին մշակութային այս գործչին»,- նշեց նա։

Նա նաև ավելացրեց, որ այս ամբիոնից շատ է ներկա իշխանություններին քննադատել, բայց կան հարցեր, որոնք նախկինների արածների հետ համեմատել հնարավոր չէ։

«Պետք է ցույց տանք, որ ոչ մի քաղաքական ուժ չպետք է իրավունք ունենա այլ  վերաբերմունք ցուցաբերի մշակույթի գործիչների հանդեպ»,- ավելացրեց նա։ 

Որոշումն ընդունվեց 45 ձայն կողմ, 0 ձայն դեմ և 0 ձեռնպահ քվերակությամբ։