Բացել լրահոսը Փակել լրահոսը
72434099_741862806261822_4657590457088344064_n
A A
Հասարակություն

«Ես թարգմանիչների մղձավանջն եմ». ԵՄ դեսպան

«Մի հավատացեք ամեն ինչին, որ ձեզ ասում են ԵՄ-ի մասին»,- Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Անդրեա Վիկտորինը խորհուրդ է տալիս ավելի ուշադիր վերաբերել լսածներին եւ հիշել`  իրենք չեն եկել Հայաստան` պարտադրելու ինչ-որ բան։

Եւ այսօր, ըստ դեսպանի, պարզապես պատրաստվում են ներկայացնել, թե ինչով են զբաղված Հայաստանում։

Այդ ամենը ներկայացվում էր Open East MediaThink Tank սեմինարի ժամանակ`  ԵՄ ֆինանսավորմամբ տարբեր ծրագրեր իրականացրած հայաստանցիների կողմից։

Դեսպանը պնդում է,որ իրենց ծրագրերը հանուն Հայաստանի են`  գիտելիքահեն տնտեսություն ստեղծելու համար։

  ԵՄ-ն Արեւելյան գործընկեր երկրներում, այդ թվում` Հայաստանում, աջակցում է հետազոտություններին եւ նորարություններին։  Այդ ծրագրերից են «Հորիզոն 2020»-ը, «EU4Innovation»-ը, եւ այլն։

Ընդամենը վերջերս պաշտոնում նշանակված ԵՄ դեսպանը շտապում է շեշտել` Հայաստանը միայն Երեւանը չէ, եւ պետք է իրականացրել ծրագրեր նաեւ մարզերում։

«Ես որպես գերմանացի կարող եմ ասել, որ հաջող տնտեսության հիմքում ՓՄՁ-ներն են»,-ասում է տիկին Անդրեա Վիկտորինը` բացատրելով,թե ինչու են հատկապես շահագրգռված այս ոլորտի զարգացմամբ։

Նախկինում դպրոցում որպես ուսուցիչ աշխատած դեսպանը դիմում է երիտասարդներին. «Մի լսեք նրանց ,ովքեր կասեն` ամեն ինչ պետք է իրականացնել դասական եղանակներով. ԵՄ-ն հաճախ ֆինանսավորում է խենթ գաղափարները»։

«Դուք երիտասարդ եք, ունեք հնարավորություն, մենք էլ լսում ենք ձեզ»,- ասում է նա` հավելելով․ «Ներկայացրեք եւ զարգացրեք այն ամենը, ինչ անհրաժեշտ է ձեր ապագայի համար»։

Ի դեպ, ԵՄ դեսպանի ձեռքում մի թուղթ կար, որը մեկընդմերթ հայտնվում էր թարգմանչի ձեռքում, երբ վերջինս չէր հասնում թարգմանել տիկնոջ երկար տեքստը։

«Ես թարգմանիչների մղձավանջն եմ»,- կատակեց դեսպանը,- Այս թղթի վրա ամբողջ տեքստը կա»։