Այնպես չէ, որ Հրայր Թովմասյանին պաշտպանելու խնդիր ունենք. Գևորգ Պետրոսյան (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին«Այստեղ քաղաքական երանգ չկա, այո, մենք քաղաքական ուժ ենք, բայց քաղաքական ուժը նույնպես իր որոշումներն ընդունում է իրավունքի նորմերի շրջանակում»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը՝ անդրադառնալով Լիլիթ Մակունցի հայտարարությանը, թե ԲՀԿ-ի որոշումը՝ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ նախագծի քվեարկությանը չմասնակցելը, քաղաքական է:
ԲՀԿ-ն փորձագետների հետ քննարկել է նախագիծը և հասկացել, որ իրավական հիմնավորումները բավարար չեն:
«Այս առումով մենք նպատակահարմար չենք գտնում մասնակցել մի գործընթացի, որի իրավական հեռանկարը կանխատեսելի չէ»,- շեշտեց նա:
Գևորգ Պետրոսյանի խոսքով՝ Հրայր Թովմասյանին պաշտպանելու խնդիր չունեն, բայց եթե նման խնդիր լիներ նրանց քաջությունը կբավարարեր, որպեսզի բարձրաձայնեին դրա մասին:
«Բարգավաճ Հայաստանը» շահագրգռված է, որ ցանկացած նախաձեռնություն, անկախ նրանից, թե դրա հեղինակն ով է, իրականացվի օրենքի շրջանակում և դրա իրավական հեռանկարը կանխատեսելի լինի»,- եզրափակեց նա: