Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Քաղաքականություն

Որտե՞ղ կգործեն բուքմեյքերական գրասենյակները, եթե «Վիճակախաղերի մասին» օրենքն ընդունվի (տեսանյութ)

Ազգային ժողովում երկրորդ ընթերցմամբ քննարկվում է ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանի և պատգամավորներ Սիփան Փաշինյանի և Նաիրա Զոհրաբյանի հեղինակած «Վիճակախաղերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը:

Հիմնական զեկուցող Ալեն Սիմոնյանի խոսքով՝ առաջին ընթերցմամբ ընդունումից հետո բազմաթիվ առաջարկներ են եղել, որոնք ընդունվել են: Առաջարկությունների մեջ ուշագրավը Սիփան Փաշինյանի ներկայացրածն է:

«Օրենքի ընդունումից հետո Հայաստանում բուքմեյքերական գրասենյակները կգործեն հետևյալ տրամաբանությամբ՝ յուրաքանչյուր կազմակերպության համար մարզկենտրոնում 1-ական, ինչպես նաև Երևանի յուրաքանչյուր վարչական շրջանում 1-ական բուքմեյքերական գրասենյակ: Նաև Վայոց Ձորի և Սյունիքի մարզի այն քաղաքներում, որտեղ թույլատրված է խաղատների գործունեությունը, այսինքն՝ 4 քաղաքը, որը ներառված է տուրիզմի զարգացման տրամաբանության մեջ: Համաձայնեք, որ անտրամաբանական կլիներ, եթե խաղատուն լիներ, բայց ֆուտբոլային խաղի վրա խաղադրույք դնելու հնարավորություն չլիներ »,- ընդգծեց Ալեն Սիմոնյանը:

Մանրամասները՝ տեսանյութում: