Բացել լրահոսը Փակել լրահոսը
Փաշինյան-Պուտին
A A
Քաղաքականություն

ԵԱՏՄ-ն բանակցություններ է վարում 13 երկրների հետ․ Վլադիմիր Պուտին

Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի ընդլայնված նիստում հայտարարությամբ հանդես եկավ նաև Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։

Նա համաձայն է ԵԱՏՄ աշխատանքի դրական գնահատականների հետ։

«Եվրասիական միության շրջանակներում ինտեգրման գործընթացներն առավել բարենպաստ ազդեցություն են ունենում մասնակից երկրների տնտեսությունների աճի վրա և նպաստում են մեր քաղաքացիների կենսամակարդակի բարելավմանը»,- ընդգծեց նա։

Ըստ Վլադիմիր Պուտինի՝ Եվրասիական տնտեսական միությունն ընդլայնում է համագործակցության աշխարհագրությունը և բանակցություններ է վարում 13 երկրների հետ:

«Մեր միության կապերի աշխարհագրությունը շարունակաբար ընդլայնվում է, Միությունը էական բանակցություններ է վարում տասներեք երկրների և քսանից ավելի միջազգային կառույցների և կազմակերպությունների հետ՝ համագործակցության վերաբերյալ․ դա և՛ Սերբիան է, և՛ Իսրայելը, և՛ Եգիպտոսը։ Շուտով կմեկնարկեն ԵԱՏՄ-ի և Հնդկաստանի միջև ազատ առևտրի գոտու ստեղծման շուրջ բանակցությունները»,- նշեց Վլադիմիր Պուտինը: