Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Հասարակություն

Նարդիով և շախմատով բողոքի ակցիա՝ «Բաց հասարակություններ հիմնադրամի» գրասենյակի դիմաց (տեսանյութ)

«Բաց հասարակություններ հիմնադրամի» գրասենյակի դիմաց բողոքի ակցիա է իրականացվում՝ ընդդեմ «ՎԵՏՕ» շարժման:

Ակցիային մասնակցում են «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի նախագահ Դանիել Իոաննիսյանը, իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը,  Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը և Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը։

Ակցիան իրականացնում են նարդի և շախմատ խաղալով՝ երաժշտության ներքո:

Մասնակիցները նշում են որ ակցիան ունի իշխանություններին սթափեցնող բնույթ, քանի որ շաբաթներ շարունակ «Բաց հասարակություններ հիմնադրամի» աշխատակիցների հանդեպ բռնություն է գործադրվել, սակայն ոստիկանության կողմից որևէ միջամտություն չի եղել.

«Մենք համարում ենք, որ այս տարածքը պետք է լինի հանրային տարածք և որևէ մեկը չպետք է հանդգնի Հայաստանի որևէ հանրային տարածքում անցնող-դառնող մարդկանց վարկաբեկել և ստորացնել: Ոստիկանությունը մինչև հիմա մատնված է եղել անգործության: Ես կասկածներ ունեմ, որ իրենց վրա սերժառոբական ռեժիմի շորշոփն է նստած, դեռ իրենց գործառույթները չեն պատկերացնում: Երբ մարդկանց ճամփան են կտրում, իրենք համարում են, որ դա նորմալ հաարակական կարգ է: Խուլիգանության ակնհայտ դրսևորումները պատշաճ իրավական գնահատանքի չեն արժանացել»,- նշեց Լևոն Բարսեղյանը։

Նա տեղեկացրեց, որ ակցիան շարունակվելու է նաեւ վաղը։

Արթուր Սաքունցի կարծիքով՝  «ՎԵՏՕ» նախաձեռնության մասնակիցները օգտագործում են ժողովրդավարական գործիքներ՝ հակաժողովրդավարական նպատակներով:

«Երբ հիմնադրամն անվանում են արտասահման գործակալ և դրա դիմաց որևէ փաստարկ չեն ներկայացնում, դա մանիպուլյացիա է: Այստեղ խնդիր կա, որ ուղված է իշխանությանը, իշխանությունը սա պետք է դիտարկի որպես մարտահրավեր՝ -ժողոովրդավարական զարգացումներին»,- նշեց Արթուր Սաքունցը: